ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել:
Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային թիմի պաշտպանին: Հարոյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսի 4-ին հեռացել էր իսպանական «Կադիսից»: Պայմանագիրը խզվել էր ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ: Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է 19 խաղի։