ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Տեղեկությունը հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարյանը «Ինտերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ նա իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։
33-ամյա ֆուտբոլիստն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում։