ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանում բջջային կապի բաժանորդներից շատերը երեկ և այսօր տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություն են ստացել։
«Հարգելի քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»,– տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկու օրում արդեն շուրջ 100 մարդ է իրեն ասել, որ ստացել է այդ հաղորդագրությունը։ Նա հորդորել է պարզապես արգելափակել։