Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը պարտվել է Իսրայելի թիմին

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ խաղում 40։102 հաշվով զիջել է Իսրայելի հավաքականին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող Ալիս Հատոկան վաստակել է 20 միավոր:
Հիշեցնենք` առաջին խաղում Հայաստանը 49։46 հաշվով հաղթել էր Վրաստանին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի հետ: