Գյումրու ռուսական ռազմաբազայում շինանյութի պահեստ է այրվում

Արխիվային լուսանկար
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինարարական նյութերի պահեստը։
ԱԻՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այրվում է շինանյութի պահեստի տանիքը՝ մոտ 500 քառակուսի մետր։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։