Ավտովթար Սիսիան-Գորիս ճանապարհին․ 24-ամյա վարորդի վիճակը ծանր է

Դեպքը տեղի է ունեցել Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ու հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով 2 մարդ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին վթարված ավտոմեքենան
Նշվում է, որ դեպքի մասին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացել են այսօր ժամը 13։14-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին վթարված ավտոմեքենան
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 6մ), գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. Honda–ի վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ս․ Ա․-ն և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: