ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Կոնֆեդերացիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի «Արարատ» - «Շկենդիա» խաղի մրցավարական անձնակազմը կլինի Ուկրաինայից, տեղեկացնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Գլխավոր մրցավարը կլինի Ալեքսեյ Դերևինսկին, մրցավարի օգնականները կլինեն Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան կլինի Եվգենի Արանովսկին:
Հիշեցնենք, որ ակումբների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին՝ Սկոպյեում, որտեղ «Արարատը» պարտվեց 0։2 հաշվով։