ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ը տեղի կունենա թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը: Հայտավորված են 192 երկրների 1900 մարզիկներ:
Հայաստանից հանդես կգա գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա կպայքարի 1500 մետր մրցատարածությունում:
ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:
Մեր ատլետն այս մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է: