ԱԽ–ն գործընկերների հետ սկսել է արտաքին հետախուզական մարմնի ստեղծման շուրջ քննարկումները

Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ կառավարությունը 2018 թ.–ից սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Անվտանգության խորհուրդն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել առանձին արտաքին հետախուզական մարմին ձևավորելու հարցով։
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Այս մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սկսած 2018 թ–ից կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է նաև անվտանգության, կայունության և մեր կարողությունների ավելացման տեսանկյունից»,- ասաց Գրիգորյանը:
Անվտանգության համակարգի տեսանկյունից նա կարևորեց նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները մեկ նախարարության մեջ ներառելու ծրագիրը։