Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է ՀՀ դիրքերի վրա, հետո ասել, թե հայերն են սկսել

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել` հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն` հավելելով, որ կրակոցներ եղել են, սակայն նախաձեռնությունն ամենևին էլ հայկական կողմինը չի եղել։

«Նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հիշեցնենք` նախորդ անգամ ադրբեջանցիները հուլիսի 9-ին էին նման հայտարարություն տարածել` պնդելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հերքել էր ապատեղեկառտվությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ու ճանապարհի ուղղությամբ. մեքենա է վնասվել