ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Երևանի Վ. Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգը ստացել է մոտավորապես 18:00-ին։
Կայքի տեղեկություններով՝ 4 հոգի բժշկական դիմակներով, ատրճանակի նմանվող առարկայով մտել են օտարերկրացիների գրասենյակ և գումար պահանջել, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:
Գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչն առգրավել է։