Զախարովան Բրիտանիայի ԱԳ նախարար Թրասին «արյունարբու և ապակառուցողական» է անվանել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրաս. Արխիվային լուսանկար
Թրասը երկուշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտնոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասին «արյունարբու և խիստ ապակառուցողական անձնավորություն» է անվանել։ Թրասը հայտարարել էր, որ եթե իրեն վարչապետ ընտրեն, պատրաստվում է ապահովել «Ռուսաստանի հատուկ գործողության պարտությունը»։
Իր Telegram-ալիքում Զախարովան գրել է․«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվում է ապահովել Ռուսաստանի հատուկ գործողության պարտությունը։ Արյունարբու և չափազանց ապակառուցողական անձնավորությունն արդեն ճանապարհին է»,-ավելացրել է նա` իր գրառումը լրացնելով տանկի մեջ ժպտացող Թրասի լուսանկարով։
Լիզ Թրասն այսօր հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։