ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հուլիսի 11-ին` ժամը 22:25-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ համայնքներում։
Հիշեցնենք` սա արդեն հինգերորդ երկրաշարժն է մեկ օրում։ Առաջինը գրանցվել էր ժամը 07:36-ին, երկրորդը` 09:10–ին, երրորդը` 10:14–ին, չորրորդը` 17:54-ին։