Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հետմահու կպարգևատրվի Քրիզանթեմի բարձրագույն շքանշանով

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն. Արխիվային լուսանկար
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանը՝ շղթայով, Ճապոնիայում շատ հազվադեպ է շնորհվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը այսօր որոշում է ընդունել երկրի նախկին վարչապետ, Նարա քաղաքում ելույթի ժամանակ սպանված Սինձո Աբեին հետմահու բարձրագույն շքանշանով պարգևատրել: Այս մասին, հղում անելով «Կիոդո» գործակալությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով՝ Աբեն հետմահու կպարգևատրվի Քրիզանթեմի բարձրագույն շքանշանով:
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանը՝ շղթայով, Ճապոնիայում շատ հազվադեպ է հանձնվում։ Այն ստանում են հիմնականում կայսերական ընտանիքի անդամները, նշանավոր քաղաքական գործիչները կամ արտասահմանյան պետությունների ղեկավարները։
Մինչև օրս Ճապոնիայում ընդամենը 14 մարդ է արժանացել այդ շքանշանին, կյանքի օրոք՝ ընդամենը վեցը։ Ճապոնացի վերջին քաղգործիչը, որին 2019թ․-ին հետմահու արժանացրել են այդ շքանշանին, եղել է երկրի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն։
Սինձո Աբեի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում նրա փողոցային ելույթի ժամանակ։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքում մոտ 10 մետր հեռավորությունից: Աբեին տեղափոխել են Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացել է։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից