Շվեդական Electrolux ընկերությունը հեռանում է ՌԴ-ից

Կենցաղային տեխնիկա
Ակտիվները կփոխանցվեն տեղական ղեկավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կենցաղային տեխնիկա արտադրող շվեդական Electrolux Professional-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Այս մասին ասված է այսօր տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բիզնեսը կփոխանցվի տեղական ղեկավարությանը։
«Գնահատման արդյունքներից հետո, որոնք վկայում են, որ բիզնեսի շարունակումը Ռուսաստանում ընթացիկ իրավիճակում անհնար է, Electrolux Professional-ը դադարեցնում է իր գործունեությունը: Այդ պատճառով էլ Electrolux Professional-ն իր բիզնեսի ռուսական մասը փոխանցում է տեղական մենեջմենթին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Որոշումը կհանգեցնի 35 մլն շվեդական կրոն (3,3 մլն դոլար) ծախսերի: Մյուս կողմից ռուսական բիզնեսի փոխանցումը Electrolux-ի շահութաբերության վրա զգալի ազդեցություն չի ունենա։
Ռուսաստանում Electrolux-ի աշխատակազմը կազմում է 25 մարդ, իսկ 2021 թվականին վաճառքներն այդ երկրում կազմել են ընդհանուր ծավալի մոտ 1 տոկոսը:
Electrolux ընկերությունը կենցաղային տեխնիկայի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկն է, գործում է 110 երկրներում։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։ Ընկերությունում մոտ 4 հազար մարդ է աշխատում։