Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժորժ Կեպենեկյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժորժ Կեպենեկյանին
ՀՀ վարչապետն ու ֆրանսահայ քաղաքական գործիչն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է Կեպենեկյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժորժ Կեպենեկյանին
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի: