ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Խարկովի մարզի Վելիկի Բուրլուկ համայնքի ղեկավար Եվգենի Յունակովի մեքենան պայթեցրել են, պաշտոնյան մահացել է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել մարզի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը։
«Սա ահաբեկչություն էր, որը կազմակերպել էին Ուկրաինայի կառավարությունում նստած ֆաշիստները»,- ասել է նա։
Գանչևի խոսքով` անմեղ մարդ է սպանվել, նրա մեքենայի տակ պայթուցիկ սարք տեղադրելու հրաման է տրվել դիվերսիոն խմբին։
Երկուշաբթի առավոտյան Զապորոժիեի մարզում ևս մահափորձ էր կատարվել Մելիտոպոլի ղեկավար Անդրեյ Սիգուտայի, իսկ Խերսոնում` ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյի դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։