Իսրայելի նոր վարչապետն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

Կողմերը նշել են, որ իսրայելա-թուրքական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում անվտանգության, տնտեսության և կայունության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հուլիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին:

«Վարչապետ Յաիր Լապիդը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Լապիդին և հաջողություններ մաղթել նրան նոր դերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լապիդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում իսրայելցիների դեմ ահաբեկչությունների փորձերը կանխելու հարցում համագործակցության համար։
Կողմերն ընդգծել են, որ իսրայելա-թուրքական հարաբերությունները «մեծ նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում անվտանգության, տնտեսության և կայունության համար»։
Հիշեցնենք՝ Յաիր Լապիդը Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնել է հուլիսի 1-ից։