ՀՀ-ն նոր դեսպան ունի Ինդոնեզիայում. Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրելիս հիմք է ընդունել վարչապետի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան է նշանակվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Սերոբ Բեջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Սերոբ Բեջանյանը ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը գլխավորել է 2018 թվականին։ Նա 1998 թվականից աշխատում է ԱԳՆ-ում։