ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կապակցությամբ:
Հայտնել էինք, որ հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում փողոցային ելույթի ժամանակ կրակել էին Սինձո Աբեի վրա։ Նույն օրը հայտնի դարձավ, որ նա մահացել է։
«Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության մասին:
Իմ անկեղծ զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տոկունություն և համբերություն եմ մաղթում Սինձո Աբեի ընտանիքին և մերձավորներին»,–ասված է նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ Սինձո Աբեի դեմ հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքում մոտ 10 մետր հեռավորությունից: Աբեին տեղափոխել են Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացել է։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։