Հայաստանը շարունակում է ցնցվել. Բավրայի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Բավրա
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հուլիսի 11-ին` ժամը 17:54-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում։
Հիշեցնենք` սա արդեն չորրորդ երկրաշարժն է մեկ օրում։ Առաջինը գրանցվել էր ժամը 07:36-ին, երկրորդը` 09:10–ին, երրորդը` 10:14–ին։
Առաջիկա 10 օրվա մեջ հնարավոր է նոր երկրաշարժ, սակայն անհանգստանալու պատճառ չկա. սեյսմոլոգ