Հացահատիկի արտահանման շուրջ քննարկումներն ընթանում են բարձր մակարդակով. ՄԱԿ

Հացահատիկային խնդիրը քննարկվում է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, այնպես էլ երկրների ղեկավարների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Համաշխարհային շուկաներ ուկրաինական ու ռուսական հացահատիկի մուտքի ապահովման շուրջ քննարկումները շարունակվում են բարձրագույն մակարդակներում: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ՄԱԿ-ի` հացահատիկային խնդրի կարգավորման մեխանիզմները
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, նրանց հետ քննարկել հացահատիկի խնդիրը:

«Քննարկումները շարունակվում են ամենաբարձր մակարդակներում։ Որոշ քննարկումներ անցկացվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, որոշ քննարկումներ՝ առանցքային առաջնորդների հետ»,- ասել է նա։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումներին հակազդելու մեջ։ Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են հացահատիկի արտահանման միջանցքների հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, ցորենով բեռնված նավերը առանց որևէ խնդրի կկարողանան այնտեղից դուրս գալ։