Գերասիմ Վարդանյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Գերասիմ Վարդանյան
Դատարանը որոշեց անփոփոխ թողնել ՀՅԴ անդամի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացրեց ևս երկու ամսով։
Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։ Վարդանյանը մայիսի 12-ին կալանավորվել էր։