Ասուլիս. «Ի՞նչ խնդիրներ ունեն հայ կոմպոզիտորները»

Հուլիսի 12-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանի ասուլիսը։
Sputnik
Խորհրդային տարիներին Հայաստանի կոմպոզիտորների միությունն իր անդամներին վճարում էր գրված ստեղծագործությունների համար։ Գոյություն ունեին հաստատուն գներ. սյուիտի համար՝ մեկ գին, դաշնամուրային համերգի համար՝ մեկ այլ գին, իսկ օպերայի համար՝ մեկ այլ։ Բայց այս ամենն անցյալում է։ Ավելին, վերջին 40 տարիների ընթացքում օպերայի և բալետի պետական թատրոնի բեմում չի բեմադրվել ներկայիս հայ կոմպոզիտորի գրչից դուրս եկած ոչ մի օպերա։
Ինչպե՞ս են այսօր ապրում մեր կոմպոզիտորները, կծնի՞ արդյոք նոր Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան հայրենական երաժշտական աշխարհը, թե՞ այդ ամենը մնացել է խորհրդային անցյալում։ Այս մասին հուլիսի 12-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Վարդան Աճեմյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում (https://vk.com/sputnikarm) և Rutube-ում (https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։