ԱՄՆ-ում դեմոկրատների մեծամասնությունը դեմ է, որ Բայդենը 2-րդ անգամ առաջադրվի. հարցում

Ջո Բայդեն
Հարցումն անցկացվել է հուլիսի 5-7-ը, մասնակցել է 849 ընտրող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների մեծամասնությունը չի ցանկանում, որ երկրի գործող նախագահ Ջո Բայդենը երկրորդ անգամ առաջադրվի: Այդ մասին են վկայում Նյու New York Times/Siena College–ի անցկացրած հարցման արդյունքները։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դեմոկրատների կողմնակիցներին առաջարկվել է պատասխանել հետևյալ հարցին` արդյոք ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պե՞տք է 2024 թվականին Բայդենին առաջադրի երկրորդ ժամկետով:
Դրական պատասխան է տվել հարցվածների 26 տոկոսը։ 64 տոկոսն ասել է, որ ցանկանում է այլ թեկնածուի տեսնել։ Որպես հիմնական պատճառ նրանք նշել են գործող նախագահի տարիքն ու աշխատանքի արդյունավետությունը։
Բայդենը «հուզվել» է ՆԱՏՕ–ի ընդլայնումից և Շվեդիան շփոթել Շվեյցարիայի հետ
Հետազոտությանը մասնակցած ամերիկացիներից միայն 33 տոկոսն է պաշտպանել Բայդենի քաղաքականությունը։
Հարցվածների 77 տոկոսի կարծիքով` Միացյալ Նահանգները զարգացման սխալ ուղի է ընտրել։ Վաշինգտոնի այսօրվա քաղաքականությանը աջակցություն է հայտնել հարցվածների միայն 13 տոկոսը:
Հարցումն անցկացվել է հուլիսի 5-7-ը, մասնակցել է 849 ընտրող: Սխալմունքի առավելագույն չափը 4.1 տոկոս է։
Շուրջ 16 հազար ոստիկաններ կներգրավվեն Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ