ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ, գործարար Ալեքսիս Օհանյանի կինը` ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, դուրս է մնացել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված վարկանիշային ցուցակներից` կորցնելով միավորներ Ուիմբլդոնի համար:
Ավելի վաղ ATP - ն և WTA-ն որոշում էին կայացրել Ուիմբլդոնի մրցաշարի մասնակիցներին չտրամադրել վարկանիշային միավորներ, քանի որ կազմակերպիչները հրաժարվել էին թույլ տալ ռուս և բելառուս խաղացողներին մասնակցել մրցաշարին:
Ուիլյամսը կանանց տուրում չէր խաղացել 2021 թվականի ամռանից, երբ վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ուիմբլդոնի առաջին շրջանի խաղից: Այս մրցաշրջանում 40-ամյա ամերիկուհին վերադարձավ ու Ուիմբլդոնի առաջին շրջանում պարտվեց ֆրանսուհի Հարմոնի Թանին։
Վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել նաև շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որն անցած հուլիսից ոչ մի հանդիպում չի անցկացրել, միայն դուրս էր եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ։