Թուրքիայում COVID-ով վարակման դեպքերի հնգապատիկ ավելացում է գրանցվել. ԶԼՄ

Խորհուրդ է տրվում 50 տարեկանից բարձր և ռիսկի խմբի անձանց ստանալ պատվաստանյութի հերթական չափաբաժինը, եթե նրանց վերջին պատվաստումից 6 ամիս է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Թուրքիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի հնգապատիկ ավելացում է արձանագրվել, առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան 50-ից բարձր տարիքի քաղաքացիներին խորհուրդ է տվել ստանալ պատվաստանյութի հերթական չափաբաժինը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։
«COVID-19-ով ամենշաբաթյա վերջին քարտեզի համաձայն՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը մեկ շաբաթվա ընթացքում հիվանդացածների թիվն ավելացել է 114 տոկոսով՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում աճը կազմել է 5 անգամ»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուշադրություն է հրավիրել Թուրքիայում, ինչպես նաև աշխարհում համաճարակի աճի վրա։ Նա խորհուրդ է տալիս 50 տարեկանից բարձր անձանց և ռիսկի խմբի անձանց ստանալ պատվաստանյութի հերթական չափաբաժինը, եթե նրանց վերջին պատվաստումից 6 ամիս է անցել։