ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ամերիկյան M777 հաուբիցների անգարները. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ռազմական հրամանատարության կողմից անձնակազմի մեծ կորուստները լրացնելու համար ավելացել են չվարժված պահեստազորայինների առաջին գիծ ուղարկելու դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսական օդատիեզերական ուժերն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական երկու անգար՝ ամերիկյան M777 հաուբիցներով, որոնցից գնդակոծել են Դոնեցկը։ Այսօր հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ոչնչացրել են 17 կառավարման կետ, չորս դասակ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև Կոնստանտինովկայի շրջանում երկու անգար՝ դրանցում թաքցված ԱՄՆ-ի արտադրության M777 հաուբիցներով, որոնցից գնդակոծվել են Դոնեցկի բնակելի թաղամասերը։ Ոչնչացվել են հրետանու ստորաբաժանումներ 42 շրջանների կրակակետերում, ինչպես նաև զինված ուժերի կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 143 շրջաններում», - հայտնել են գերատեսչությունում:
Նշվում է, որ անձնակազմի մեծ կորուստները լրացնելու համար ուկրաինական ռազմական հրամանատարության կողմից աճել են անպատրաստ պահեստազորայինների առաջին գիծ ուղարկելու դեպքերը։ Նրանց հարկադրաբար հավաքագրում են Խարկովի, Դնեպրոպետրովսկի ու Պոլտավայի մարզերում:
Բացի այդ, ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են կառավարման երեք կետ, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 16 շրջաններում:
ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-35Ս կործանիչները խոցել են Ուկրաինայի օդային ուժերի երկու Սու-25 ինքնաթիռ, ինչպես նաև մեկ ՄիԳ-29 ինքնաթիռ:
«Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ոչնչացվել են 242 ինքնաթիռ, 137 ուղղաթիռ, 1506 անօդաչու թռչող սարք, 353 զենիթային հրթիռային համալիր, 3995 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 741 մարտական մեքենա, 3127 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 4128 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 137-րդ օրը։