ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոստովանել է, որ երկրի բանակը բազմաթիվ կորուստներ է կրում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կիևը գործընկերներից ավելի մեծ հեռահարության հրթիռներ է ուզում ստանալ։ Ռեզնիկովը նշում է, որ Ուկրաինային 150 կմ շառավղով ՀԿՌՀ-ներ են պետք։
«Մենք պետք է մատակարարենք մեր դասակներին և փոխենք նրանց, ու փոխարինենք նաև այն պատճառով, որ մենք շատ կորուստներ ունենք», - նշել է նա Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:
Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր։ ԱՄՆ-ի ուղարկած դրոնները չունեն ծրագրային ապահովում, որը կկանխեր «խլացումը»:
Նախարարի խոսքո՝ NLAW ու Javelin հակատանկային համալիրները դեռ անհրաժեշտ են, սակայն մարտական գործողությունների բնույթի փոփոխությունների պատճառով «այլևս առաջնահերթություն չեն»:
Հունիսի վերջին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրում, հանձնվում են գերության և խուսափում են ծառայությունից, միայն 14-րդ մեխանիզացված բրիգադը հունիսի ընթացքում կորցրել է 2100 մարդ (սպանված և վիրավոր):
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 137-րդ օրը։