Ինչ է լինում, երբ սուրճ եք խմում ուտելուց մեկ ժամ հետո

Սուրճ. Արխիվային լուսանկար
Պարզվում է՝ սուրճ կարելի է խմել անգամ սիրտանոթային հիվանդությունների մեծ մասի դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ուտելուց մեկ ժամ անց մեկ գավաթ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, մինչդեռ առավոտյան քաղցած այն խմելը լավագույն տարբերակը չէ։ KP.Ru-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել սրտաբան Վլադիմիր Բեկետովը։
Նրա խոսքով՝ որակյալ սուրճի չափաբաժինը ուտելուց մեկ ժամ անց «շատ օգտակար է, քանի որ օգնում է աղեստամոքսային տրակտով, այսպես ասած, առաջ մղել սնունդը»։
«Նյարդային համակարգի համար օգտակարության տեսանկյունից առավոտյան սուրճն ուղղակի անօգուտ է, իսկ երբեմն էլ՝ վնասակար»,- նշել է բժիշկը։
Ըստ նրա՝ գիշերային հանգստից հետո նյարդային և սիրտանոթային համակարգի համար նման խթանիչ պետք չէ:

«Մենք մեզ խթանում ենք մի բաժակ սուրճով և վազում ենք աշխատանքի։ Ի՛նչ է տեղի ունենում՝ ռեսուրսներն ավելի արագ են սպառվում»,- բացատրել է սրտաբանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ուտելուց (ճաշից մեկ - երկու ժամ հետո) սուրճն օգտագործելով՝ մենք օգնում ենք մարսողությանը։
Ըստ բժշկի՝ մեկ բաժակ սուրճը ժամը 16-ից, նույնիսկ ժամը 17-ից հետո ավելի նախընտրելի է, քան առավոտյան:
Մասնագետը նաև շեշտել է, թե չարժե սննդարար ճաշից հետո խմել էսպրեսսո կամ դրա հիման վրա պատրաստված ըմպելիքներ։ Սուրճը կարող է առաջացնել կերակրափողի ավելցուկային թուլացում և նույնիսկ գաստրոէնտերոլոգիական հիվանդության առաջացման պատճառ դառնալ։
Երևանյան սուրճ և ջազ Տորոնտոյում. ինչպես են հայ եղբայրները դարձել քաղաքի մշակույթի մասնիկը
Նա նաև հերքել է առասպելն այն մասին, թե սուրճը վնասակար է սիրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Նա խորհուրդ է տալիս սուրճից հրաժարվել նրանցք, ովքեր ունեն,օրինակ, թրթռացող առիթմիա։ Նաև խորհուրդ չի տալիս սուրճ օգտագործել մինչև 16 տարեկան երեխաներին, հղիության առաջին և երկրորդ եռամսյակում գտնվող կանանց։ Նրա կարծիքով՝ մնացած բոլոր մարդիկ կարող են սուրճ օգտագործել՝ չանցնելով օրական 2-3 բաժակ չափաբաժնի սահմանը։