Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթեց Վրաստանի թիմին

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը
Հաջորդ փուլում մեր հավաքականին սպասվում է հանդիպում Իսրայելի ընտրանու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում ելույթները սկսեց հաղթանակով։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին:
«Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայի հաղորդմամբ՝ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր։ Նա վաստակեց 14 միավոր: Մկրտչյանը նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Հուլիսի 11-ին հավաքականին երկրորդ հանդիպումն է սպասվում․ այս անգամ մեր հավաքականը կմրցի Իսրայելի հավաքականի հետ: