Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները

Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները
Բացման հանդիսությունը տեղի կունենա այսօր երեկոյան։ Օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Տարբեր երկրներից Հայաստան են ժամանում կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակից աշակերտական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությանը կից նախարարությունից հրապարակել են արդեն իսկ մեր երկիր ժամանած պատվիրակությունների առաջին լուսանկարները՝ արված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները
Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։ Հայաստանը հյուրընկալում է 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակությունների, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողների:
Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
1 / 3

Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները

2 / 3

Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները

3 / 3

Երևան են ժամանում կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցները

Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հավելենք, որ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։