Ուոլեսը հրաժարվեց․ ո՞վ կարող է փոխարինել Բորիս Ջոնսոնին

Բորիս Ջոնսոն
Բրիտանացի պահպանողականները մտադիր են մինչև 2022 թվականի սեպտեմբեր Բորիս Ջոնսոնին փոխարինող գտնել ինչպես կուսակցության առաջնորդի, այնպես էլ երկրի վարչապետի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ չի պայքարի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանի և կուսակցության գործընկերներին, որոնք ասել էին, որ կաջակցեն, եթե նա վարչապետական հավակնություններ ունենա։ Այն պահից, ինչ Ջոնսոնը հայտարարեց իր հրաժարականի մասին, հենց Ուոլեսին էին վարչապետական աթոռի գլխավոր հավակնորդ անվանում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ իր ընտրությունը հեշտ չի եղել, բայց մտադիր է կենտրոնանալ մեծ երկրի անվտանգության ապահովման վրա:
Ուոլեսը առաջատարն էր պահպանողականների հարցման արդյունքներով, թե ով կարող է փոխարինել Բորիս Ջոնսոնին։
Սկանդալ Բրիտանիայում. միջնամատ ցույց տված Ջենկինսը կրթության նախարար է դարձել
Վարչապետի պաշտոնի հաջորդ հավակնորդներն են առևտրային քաղաքականության գծով կրտսեր նախարար Փենի Մորդոնթը, ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը։
Բրիտանացի պահպանողականները մտադիր են մինչև 2022 թվականի սեպտեմբեր Բորիս Ջոնսոնին փոխարինող գտնել: Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության ընթացակարգը պաշտոնապես կհաստատվի առաջիկա երկուշաբթի՝ հուլիսի 11-ին, խորհրդարանական կոմիտեի նիստում, որի կազմում են կուսակցության շարքային անդամները: Այնուհետև կուսակցական առաջնորդի ընտրության մի քանի փուլ կկայանա։
Շրի Լանկայի նախագահը հեռացել է երկրից, ԱԺ նախագահը հրաժարվել է ղեկավարել երկիրը