Սկանդալ Բրիտանիայում. միջնամատ ցույց տված Ջենկինսը կրթության նախարար է դարձել

Անդրեա Ջենկինս
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն մեկնաբանել է Ջենկինսի նշանակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեա Ջենկինսը (Պահպանողական կուսակցությունից), որը միջնամատ էր ցույց տվել ցուցարարներին, կրթության նախարար է դարձել։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական «The Independent»–ը։
Իր նշանակումից մեկ օր առաջ Ջենկինսն անպարկեշտ ժեստով էր «ողջունել» այն մարդկանց, որոնք եկել էին դիտելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարված Բորիս Ջոնսոնի ելույթը։
Նրա նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։
«Պատգամավոր Անդրեա Ջենկինսը, որը միջնամատ է ցույց տալիս ժողովրդին, կարո՞ղ է սովորեցնել նրանց երեխաներին, թոռներին»,– գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն մեկնաբանել է Ջենկինսի նշանակումը` հայտարարելով, որ բրիտանական կրթությունը վաղուց մեմ է։