Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը. ԶԼՄ

Շրի Լանկա
Վարչապետը կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել։ Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրությունների` նրանք անցել են պատնեշների ու ցանկապատի վրայով և գրավել տարածքը։
«Ada Derana»–ն, հղում անելով Կոլոմբո քաղաքի ազգային հիվանդանոցի իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ անկարգությունների հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել:
Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել։ Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։
Ավելի վաղ քաղաքական ակտիվիստները տնտեսական ճգնաժամի հետևանքների պատճառով հակակառավարական երթի կոչ էին արել մայրաքաղաք Կոլոմբոյում:
Շրի Լանկան այժմ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է. երկրում պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի և գազի պակաս կա։ Կորոնավիրուսը հարվածել է զբոսաշրջությանը, որն արտարժույթի առանցքային աղբյուրն է, ինչի հետևանքով իշխանությունները չեն կարողանում բավարար վառելիք գնել: Պետության արտաքին պարտքը 51 մլրդ դոլար է գնահատվում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել Կարակալպակստանի իրադարձությունները