ՌԴ ՕՏՈւ-ն ամերիկյան հաուբիցներով և գրոհայիններով լի անգար է ոչնչացրել

ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ամերիկյան հաուբիցներով և Դոնեցկի ուղղությամբ կրակող գրոհայիններով լի անգար են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Չասով Յար բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքի հարվածով անգար է ոչնչացվել, որում ամերիկյան 155-մմ M777 հաուբիցներ և մինչև 30 ուկրաինացի գրոհայիններ են եղել, որոնք գնդակոծում էին Դոնեցկի բնակելի թաղամասերը»,- նշել են ռազմական գերատեսչությունում:
Խոցվել են նաև հրետանու ստորաբաժանումներ 72 շրջանների կրակային դիրքերում, զինվորականների կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 117 շրջաններում, ներառյալ օտարերկրյա վարձկանների երկու կետ Խարկովի շրջանում։
Ըստ ՌԴ ՊՆ–ի` կորուստների և դասալքության պատճառով Ուկրաինայի զորքերը Խարկովում ուղղիչ հաստատություններում պատիժը կրող բանտարկյալների բրիգադ են հավաքում:
Մեկ օրում ռուսական ՀՕՊ համակարգերը Խարկովի մարզում և ԴԺՀ-ում խոցել են 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որսացել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի վեց արկ:
Կիևը պատրաստվում է Նիկոլաևում պատժել ռուսամետ տրամադրությամբ քաղաքացիներին. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 136-րդ օրը։