Փարիզի քաղաքապետը հյուրընկալել է Հրաչյա Սարգսյանին. նրանք համաձայնություն են ձեռք բերել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի հետ
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի հետ
Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր:
«Համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը: Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:
Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը
Հիշեցնենք` Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա է մեկնել հունիսի 27-ին։