ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ուկրաինական կողմը գնդակոծում է Խերսոնը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել են մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի ծառայությունից։
«Հենց հիմա գնդակոծում են Նիկոլաևի կողմից։ Գործի է անցել հակաօդային պաշտպանությունը»,– ասել են վարչակազմից։
Նշենք, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժյեի մարզի մերձազովյան մասը։ Շրջաններում ձևավորվել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների և ռադիոկայանների հեռարձակումը, վերականգնվում են առևտրային կապերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 136-րդ օրը։