Իսպանիայում գիտնականները ամենահին եվրոպացու դեմքի հատված են հայտնաբերել

Իսպանիա
Իսպանիայի Բուրգոս քաղաքում հնագույն մարդու քարանձավային կացարանները հնագույնն են համարվում Արևմտյան Եվրոպայի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Գիտնականները Իսպանիայի հյուսիսում գտնվող Սիերա դե Ատապուերկա լեռներում գտնվող քարանձավային կացարաններում ամենահին եվրոպացու ծնոտի հատված են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ատապուերկայի հիմնադրամին։
«Խոսքը մարդկային էակի դեմքի մի հատվածի մասին է, որը կարող է շուրջ 1,4 մլն տարեկան լինել»,- ասված է հիմնադրամի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հետազոտողները կարծում են, որ քարացած գտածոն պատկանում է Եվրոպան բնակեցրած առաջին խմբերից մեկի անդամին։
Գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որի վրա կարող է կյանք լինել
Իսպանական Բուրգոս նահանգի Սիերա դե Ատապուերկա լեռներում հին մարդու քարանձավային կացարանները համարվում են Արևմտյան Եվրոպայի հնագույն բնակավայրերը։
Գիտնականները քիմիաթերապիայից կրկնակի արդյունավետ միջոց են գտել թոքերի քաղցկեղի դեմ