Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Պարզվել է, որ տղամարդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանի «Էրեբունի» հյուրանոցում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` երեկ` մոտավորապես 09։25-ին, շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել,որ կանչով մեկնել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Թոմաս Ե.-ն էր։
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լոռիում հոշոտված դիակ են հայտնաբերել. տղամարդուն շուրջ 2 շաբաթ փնտրում էին