ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Արմավիրի մարզում է, ծանոթացել է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանին զեկուցել են, որ ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերին։
Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է Արմավիրի մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։ Ճանապարհը նորոգվում է պետական բյուջեի միջոցներով։