Ուկրաինական հրթիռներով հարված է հասցվել Նովայա Կախովկայի ՀԷԿ-ին, կան տուժածներ

Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ուկրաինական զորքերը հրթիռային հարված են հասցրել Նովայա Կախովկայում գտնվող ՀԷԿ-ին, կան տուժածներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Առավոտյան հարված է հասցվել ՀԷԿ-ին (ուկրաինական զորքերի կողմից)։ Կան տուժածներ, ճշտում ենք»,-ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։