Սինձո Աբեի սպանությունը կհետաքննի 90 հոգուց բաղկացած հատուկ խումբը

Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո ոստիկանները սահմանազատել են տարածքը
Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունը հետաքննելու համար ստեղծված հատուկ խումբը կղեկավարի քրեական գործերի դեպարտամենտի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Նարայի պրեֆեկտուրայի ոստիկանությունում 90 հոգուց բաղկացած հատուկ քննչական խումբ է ստեղծվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունը հետաքննելու համար։ Տեղեկությունը հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Խումբը կգլխավորի քրեական գործերով դեպարտամենտի ղեկավարը», - ասել են նրանք:
Հիշեցնենք` Սինձո Աբեն մահացավ այսօր։ Նախկին ծովագնաց 41-ամյա Տեցույա Յամագամին Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում երկու անգամ կրակել էր նրա հետևից։ Աբեն հրազենային վնասվածք էր ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի (մինչև 2005 թվականը) ծառայել է երկրի ծովուժում։
Ինչ է կատարվել Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո. լուսանկարներ