Սարգիս Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել «Քյոլնի» հետ ու հայտնել՝ ինչու է տեղափոխվել

Սարգիս Ադամյան. Արխիվային լուսանկար
29-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ հանդես էր գալիս «Հոֆենհայմում», որի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հետ և արդեն այսօր կմիանա թիմի մարզումներին։ Տեղեկությունը հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով։
Նա հայտարարել է, որ «Քյոլն» տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ արդեն ճանաչում է մարզիչներ Շտեֆեն Բաումգարտին և Քրիստիան Կելերին:
Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում. լուսանկարներ
«Իմ ընտանիքը նույնպես ցանկանում էր վերադառնալ Գերմանիա։ Հետևաբար, ես իսկապես ուրախ եմ, որ տեղափոխությունը ստացվեց: Ես արդեն զգացել եմ այստեղի մարզադաշտում տիրող անհավանական մթնոլորտը: Ես անհամբեր սպասում եմ քաղաքի ու երկրպագուների հետ ծանոթանալուն»,-ասել է Ադամյանը։
Հիշեցնեք, որ 29-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ հանդես էր գալիս «Հոֆենհայմում», որի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ուներ։ Այն խզվել է կողմերի համաձայնությամբ։