Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կապակցությամբ

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է այսօր՝ Նարա քաղաքում ելույթի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կապակցությամբ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:
Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին»:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է այսօր՝ Նարա քաղաքում ելույթի ժամանակ։