Խաբարովսկում կնշեն «Ծիրանի տոնը»` ի պատիվ հայկական մրգատեսակի

Հայկական ֆլեշմոբ . Արխիվային լուսանկար
Նախատեսված ծրագրի շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Խաբարովսկում հուլիսի 9-ին կնշեն «Ծիրանի տոնը»` ի պատիվ հայկական մրգատեսակի։ Այս մասին հայտնում է երկրամասային կառավարության մամուլի ծառայությունը:

«Մրգի անունը լատիներենից թարգմանվում է որպես «հայկական խնձոր» (Prunus Armeniaca)։ Երբեմն Հայաստանի դրոշի վերջին գույնը ասոցացնում են ծիրանի հետ, չնայած, որ այդ գույնը խորհրդանշում է երկրի բերքը»,- ասվում է հրապարակման մեջ։

Տոնի ծրագրում նախատեսված են Խաբարովսկի երկրամասում «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ի տարածաշրջանային բաժանմունքի ստեղծագործական կոլեկտիվների ելույթները, մանկական նկարչության մրցույթը, հայկական քոչարին, «Հայաստանի հոգին» լուսանկարչական ցուցահանդես, ավանդական խոհանոցի շնորհանդես, ազգային գործիքների, կենցաղի, տարազների և այլ իրերի ցուցահանդես, ինչպես նաև ազգային գրերի և երաժշտական գործիքներ նվագելու վարպետության դասեր: