ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրանն այսօր Կասպից ծովում սկսել է «Շարունակական անվտանգություն–1401»զորավարժությունները, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Կավանին հայտարարել է, որ Իրանը Կասպից ծովում ամեն տարի անցկացնում է «Շարունակական անվտանգություն» զորավարժությունները:
Նրա խոսքով՝ այս տարի զորավարժություններին մասնակցում են հրթիռակիր նավեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Ամենամյա զորավարժությունների նպատակն է զորամիավորումների փոխգործակցության մշակումը և փորձի փոխանակումը:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը նաև նախազգուշացրել է, որ Թեհրանը թույլ չի տա խախտել անվտանգությունը Կասպից ծովում: