ՀՌՕ–ի ավիացիան բարդ տարրեր է մշակել Հայաստանի երկնքում

ՄիԳ-29
Ուսումնավարժական թռիչքներում ներգրավված են եղել ՀՌՕ–ի ավելի քան 14 զինծառայողներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքների շրջանակում օդանավավարության բարդ տարրեր են մշակել Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Զինծառայողները թռիչքներ են կատարել չափազանց փոքր բարձրություններում, տարբեր պայմաններում՝ ցերեկը և գիշերը, լեռներում, վայրէջք՝ սարքերով, խոցման միջոցներից հեռանալու տարաշարժեր: Մշակել են մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ, Նեստերովի հանգույց, «կոբրա», «զանգ» և այլ ֆիգուրներ»,- ասված է հաղորդագրությունում։
Զինծառայողները կատարել են օդանավի վթարային վայրէջքի վարժանքներ (շարժիչներից մեկի խափանման դեպքում), ինչպես նաև վայրէջք սահմանափակ տարածքում՝ պայմանական հակառակորդի կողմից ավիացիոն հարվածի հետևանքով թռիչքուղու մասնակի քանդման դեպքում:
Ուսումնավարժական թռիչքներում ներգրավվել են ՀՌՕ-ի ավելի քան 140 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ տասը միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
ՀՌՕ ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են կատարել Հայաստանի լեռներում