Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում. լուսանկարներ

Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում
Միլանի «Ինտերը» սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կազմում։ Այս մասին Մխիթարյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում` լուսանկարներ տեղադրելով, իսկ ակումբի պաշտոնական թվիթերյան էջում տեսանյութ է հայտնվել։
Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ «Ինտերն» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։
Նշենք, որ հուլիսի 12-ին միլանյան թիմը կհյուրընկալվի շվեյցարական «Լուգանոյին», հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին», իսկ հուլիսի 23-ին հյուր կգնա ֆրանսիական «Լանսին»։ Հուլիսի 30-ին արդեն կկայան հանդիպում ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնի» հետ, օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլյառեալիի»։
Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» կազմում
Հիշեցնենք, որ «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարյանը «Ինտերի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ նա իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել` «Ռոմային» շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։