«Գնաց-գնաց». Լավրովը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հանուն կարիերայի իշխանությանը կառչած բրիտանացի քաղաքական գործիչը նպաստել է Ռուսաստանի մեկուսացմանը, արդյունքում կուսակցությունը հենց իրեն մեկուսացրեց։ Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը` ասել է ՌԴ դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Գնաց-գնաց։ Տեսնում եք, այ բոլորն ասում էին, որ պետք է մեկուսացնել Ռուսաստանին։ Առայժմ սեփական կուսակցությունն է մեկուսացրել Բորիս Ջոնսոնին»,-նշել է Լավրովը G20-ի երկրների ԱԳ նախարարների նիստի արդյունքների շուրջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նա նշել է, որ Ջոնսոնն իր ամբողջ գործունեությամբ ապացուցել է, որ «առաջին հերթին արտաքին էֆեկտների հետևից է վազում»։
«Կառչած էր իշխանությանը հանուն կարիերայի»,-հայտարարել է Լավրովը։
Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում փոխարինել էր Մեյին 2019 թվականին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, նա իր պարտականությունները կկատարի մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հետնորդը հազիվ թե փոխի Լոնդոնի կուրսը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, քանի որ այն հիմնված է բրիտանական էլիտայի ներսում առկա կոնսենսուսի վրա։